Ուսանողների բացառիկ ընդունելությունը համալսարաններում հնարավոր կլինի երկու դեպքում
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն բացատրեց, թե որ դեպքերում ուսանողները կընդունվեն համալսարաններ բացառության կարգով։
Նախարարի խոսքով, սահմանված քվոտաներին լրացուցիչ ուսանողներ կարող են ընդունվել բացառության կարգով հետևյալ դեպքերում.
Եթե միասնական ազգային քննությունների արդյունքում երկու կամ ավելի հավասար միավորներով ուսանողներ վերջին տեղում են։
Եթե Վրաստանի ժամանակավորապես օկուպացված տարածքներում բնակվող անձինք դիմում են պետական համալսարանի համապատասխան ծրագրով սովորելու՝ առանց միասնական ազգային քննությունների։
«Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման հիմնական նպատակն է, որ Վրաստանում գտնվող վրացի ուսանողները ստանան ժամանակակից չափանիշների բարձրագույն կրթություն, որը, ցավոք, այսօր մեր երկրում չի ապահովվում։ Համալսարանների ընդունելության քվոտաների ճիշտ սկզբունքներին համապատասխան սահմանումը կստեղծի լավ և անհրաժեշտ հիմք այս արդյունքին հասնելու համար», – նշեց Գիվի Միքանաձեն։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունն այսօր հաստատեց պետական համալսարանների ընդունելության քվոտաները։