Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Այդ մասին նա տեղեկությունը տարածել է «Թվիթեր» միկրոբլոգում։
Այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը կհանդիպի Ուկրաինայի առաջին դեմք Վլադիմիր Զելենսկու հետ։
«Ես նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կգնահատեմ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ համատեղ աշխատանքը և այն առաջընթացը, որ Ուկրաինան հասել է դեպի Եվրոպա իր ճանապարհին։ Եվրոպան ձեզ հետ է»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։