Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եվրամիությունը կարող է տարբեր կարծիքներ ունենալ Միացյալ Նահանգների հետ, բայց Միացյալ Նահանգները միշտ կմնա Եվրամիության դաշնակիցը

17:26, 09.03.2025

Եվրամիությունը կարող է կարծիքների տարաձայնություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, բայց Միացյալ Նահանգները միշտ կմնա Եվրամիության դաշնակիցը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Միացյալ Նահանգները մեր ամենամոտ դաշնակիցն է եղել ավելի քան 80 տարի: Խնդիրների դեպքում ԱՄՆ-ն և Եվրոպան միշտ ավելի ուժեղ են եղել միասին։ Այո, կան տարբերություններ, մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ որոշ հարցերի շուրջ, բայց եթե նայեք մեր ընդհանուր շահերին, ապա դրանք միշտ գերակշռում են մեր տարաձայնություններին: Տարաձայնություններ կունենանք: Մենք պետք է լուծենք դրանք, մենք պետք է ընդհանուր ուղիներ գտնենք»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ դաշինքը նշանակում է, որ բոլորը պետք է կատարեն իրենց պարտավորությունները։

Նմանատիպ