Ուրսուլա ֆոն դեր Լեյեն – Սրանք վճռորոշ օրեր են Եվրոպայի համար և զբաղված օրակարգ՝ Եվրոպական խորհրդի նիստի համար

13:28, 20.03.2025

Սրանք վճռորոշ օրեր են Եվրոպայի համար և զբաղված օրակարգ՝ Եվրոպական խորհրդի նիստի համար, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Այսօր Բրյուսելում մեկնարկող գագաթնաժողովում կքննարկվեն վերազինման եվրոպական ծրագիրը, ինչպես նաև Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը:

«Սրանք վճռորոշ օրեր են Եվրոպայի համար, և մենք ունենք զբաղված օրակարգ Եվրոպական խորհրդի համար: Մենք, իհարկե, կքննարկենք Ուկրաինան, թե ինչպես հասնել արդար և կայուն խաղաղության, բայց մեր մրցունակության և անվտանգության օրակարգի հետ կապված մարտահրավերներ կան: Հետևաբար, մրցունակության թեման կարևոր կլինի Եվրոպական խորհրդի այս նիստում:

Տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գագաթնաժողովի մասնակիցներին հեռավար կդիմի։

Հանդիպմանը կքննարկվեն նաև միգրացիան և Մերձավոր Արևելքում ընթացիկ իրադարձությունները:

Նմանատիպ