Ուրսուլա ֆոն դեր Լեյեն – Մենք չենք նվաճում կամ պատժում մեր հարևաններին

22:44, 29.04.2025

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ամբողջ աշխարհը կտուժի ԱՄՆ վարչակազմի «անկանխատեսելի սակագնային քաղաքականության» հետևանքով։

Ինչպես հաղորդում է Politico-ն, Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այս հայտարարությունն արել է Վալենսիայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։

«Միլիոնավոր քաղաքացիներ ստիպված կլինեն գործ ունենալ ապրանքների բարձր գների հետ, դեղամիջոցները կթանկանան, տրանսպորտը կարժենա ավելի թանկ, գնաճը կաճի», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Բացի այդ, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է. «Մենք չենք նվաճում մեր հարևաններին և չենք պատժում նրանց», չնայած Եվրահանձնաժողովի նախագահը չի մանրամասնել, թե ում նկատի ունի։

Նմանատիպ