Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Հաագայի դատարանը պետք է կարողանա ազատորեն շարունակել իր պայքարը համաշխարհային անպատժելիության դեմ, Եվրոպան միշտ պաշտպանելու է արդարությունը

16:51, 07.02.2025

Հաագայի դատարանը պետք է կարողանա ազատորեն շարունակել իր պայքարը համաշխարհային անպատժելիության դեմ, Եվրոպան միշտ պաշտպանելու է արդարությունը,- սոցցանցում գրառել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով՝ Հաագայի դատարանը պատասխանատու է միջազգային հանցագործությունների համար։

«Միջազգային քրեական դատարանը ապահովում է պատասխանատվություն միջազգային հանցագործությունների համար և ձայն է տալիս զոհերին ողջ աշխարհում: Նա պետք է կարողանա ազատորեն շարունակել պայքարը համաշխարհային անպատժելիության դեմ։ Եվրոպան միշտ կպաշտպանի արդարությունը և հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ»,- գրառել է ֆոն դեր Լեյենը։

Ի գիտություն, Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի աշխատակիցների նկատմամբ, ովքեր աշխատում են ԱՄՆ քաղաքացիների և դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ հետաքննության վրա:

Նմանատիպ