Ուկրաինայի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը Ավդեևկիի արվարձաններում
Ուկրաինայի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը Ավդեևկիի արվարձաններում

«Երկար ամիսների հակամարտությունից հետո Ավդեևկի հարավ-արևելյան արվարձանում գտնվող «Զենիթ» դիրքից դուրս գալու որոշում է կայացվել»,- այս մասին հայտարարել է «Տավրիա» օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատար, բրիգադային գեներալ Ալեքսանդր Տարնավսկին։

Ալեքսանդր Տարնավսկու խոսքով՝ զինված ուժերը դուրս բերելու որոշումն ընդունվել է անձնակազմը պահպանելու և օպերատիվ իրավիճակը բարելավելու նպատակով։

«Մենք այս դիրքը պահեցինք այնքան ժամանակ, ինչքան հնարավոր եղավ արդյունավետ կերպով զսպել ու ոչնչացնել հակառակորդին։ Դուրս գալու որոշումը կայացվել է անձնակազմը պահպանելու և աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով։ Այս դիրքերը տակտիկապես գրավելը հակառակորդին ռազմավարական առավելություն չի տալիս և չի փոխում իրավիճակը Ավդեևկի պաշտպանական գործողության շրջանակներում։ Ներկայում շարունակվում են զորքերի վերախմբավորումը, մատակարարումների համալրումը և ստորաբաժանումների դասավորությունը նոր դիրքերում։ Նախատեսվում է ուժեղացնել ստորաբաժանումները»,- ասել է Ալեքսանդր Տարնավսկին։