Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով երկու մարդ վիրավորվել է, տներ և ավտոմեքենաներ են վնասվել

12:50, 19.03.2025

Անցած գիշեր Ռուսաստանը 145 անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 72 անօդաչու թռչող սարք է խոցել, այդ թվում՝ 45-ը Կիևի շրջանում։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումներն իրականացվել են Խարկովի, Պոլտավայի, Սումիի, Չեռնիգովի, Չերկասիի, Կիևի, Ժիտոմիրի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիայի և Օդեսայի մարզերում։

Կիևի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, վնասվել են բնակելի շենքեր և մեքենաներ։ Մասնավորապես, ըստ իրավապահների, Բուչի թաղամասում վնասվել է 20 երկհարկանի տուն, 15 առանձնատուն, 19 մեքենա։

Նմանատիպ