Ուկրաինայի ռազմական հետախուզություն. Ուկրաինայում հրետանային պատերազմն է ընթանում և ամեն ինչ կախված է Արևմուտքի օգնությունից

10:29, 10.06.2022

Ըստ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկիի, Ուկրաինան արդեն փաստացի սպառել է ռուսական և խորհրդային արտադրության զինամթերքի իր պաշարները և ապավինում է բացառապես Արևմուտքի օգնությանը:

«Սա հրետանային պատերազմ է, և մենք պարտվում ենք այս ճակատամարտում։ Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կտա մեզ Արևմուտքը։ Ուկրաինայի մեկ հրետանու դիմաց Ռուսաստանը ունի 10-15 միավոր։ Մեր արեւմտյան գործընկերները հանձնել են իրենց տրամադրության տակ եղած զենքի միայն 10%-ը։ Մենք գրեթե ամբողջությամբ օգտագործել ենք հրետանու մեր պաշարները և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի ստանդարի արկեր»,- ասել է Սկիբիցկին։

Ավելի վաղ «Agence France-Presse»-ը հայտնել էր, որ Ուկրաինան սպառել է իր հրետանու պաշարները:

Նմանատիպ