Ուկրաինայի Ռադայի պատգամավորն ասում է, որ Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակությունը ԱՄՆ ներկայացուցիչների հետ կհամաձայնեցնի այն օբյեկտների ցանկը, որոնք չեն կարող թիրախավորվել Ռուսաստանի կողմից
Ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք կշարունակեն համաձայնեցնել այն օբյեկտների ցանկը, որոնք չեն կարող թիրախավորվել Ռուսաստանի կողմից, ասել է Ուկրաինայի Ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության կոմիտեի անդամ Ֆյոդոր Վենիսլավսկին Radio N-ին տված հարցազրույցում։
«Նման ցուցակ արդեն պատրաստվել է, և մեր պատվիրակությունն այն կբերի Էր-Ռիադ, հրադադարի շուրջ, հավանաբար, ևս մի քանի պայմանավորվածություններ կլինեն, բայց ամեն ինչ կախված է մեր թշնամու դիրքորոշումից»,- նշել է Վենիսլավսկին։
Նրա խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է ժամանակի հետ կանգնել։
«Նա կարծում է, որ այս ձգձգումը ձեռնտու կլինի Ռուսաստանին: Սա Պուտինի մարտավարությունն է, ուստի ես չէի բացառի, որ դա իսկապես կարող է վերածվել ինչ-որ երկարաժամկետ գործընթացի: Մյուս կողմից, Թրամփը ասում է, որ արագ զինադադար է անհրաժեշտ: Ուստի կարծում եմ, որ եթե Ռուսաստանը շարունակի դա օգտագործել որպես իր վարքագծի ալգորիթմ, Թրամփը կարող է ցավոտ մեթոդներ կիրառել Ռուսաստանի վրա ազդելու համար»,- ասել է Վելավսկին:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայում կկայանան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումները։