Ուկրաինայի կառավարության տվյալներով՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ստացել են F-16 կործանիչների նոր խմբաքանակ

11:20, 20.03.2025

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ստացել են F-16 կործանիչների նոր խմբաքանակ։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Զելենսկին հայտարարել է առցանց ճեպազրույցի ժամանակ։

«Լրացուցիչ F-16-ներ են ժամանել Ուկրաինա։ Ռուսները ստում են՝ ձեւացնելով, թե ինչ-որ բան գցել են։ Նրանք ոչինչ չեն գցել: Լավ նորությունն այն է, որ մի քանի F-16 ինքնաթիռներ վայրէջք են կատարել Ուկրաինայում»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը, սակայն, չի նշել ստացված կործանիչների ստույգ թիվը։

Նախկինում ռուսական Telegram-ի ալիքներով լուրեր էին տարածվել Սումիի շրջանի վրա F-16 ինքնաթիռի խոցման մասին, որը Ուկրաինայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը սուտ էր անվանել։

Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է F-16 կործանիչների առաջին խմբաքանակը 2024 թվականի հոկտեմբերին։ 2025 թվականի փետրվարին հայտնի դարձավ Կիև ինքնաթիռների հերթական խմբաքանակի առաքման մասին։

Նմանատիպ