Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Ալեքսեյ Վադատուրսկին սպանվել է Միկոլաևի ռմբակոծության հետևանքով ռուսական ուժերի կողմից
Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Ալեքսեյ Վադատուրսկին սպանվել է Միկոլաևի ռմբակոծության հետևանքով ռուսական ուժերի կողմից

Երկրի ամենահարուստ գործարարներից մեկը՝ հացահատիկի մագնատ Ալեքսեյ Վադատուրսկին, սպանվել է ուկրաինական Միկոլայև քաղաքի զանգվածային ռմբակոծության հետևանքով ռուսական օկուպացիոն ուժերի կողմից։

BBC-ի փոխանցմամբ՝ գիշերը հրթիռը ընկել է ուկրաինացի գործարարի տան վրա։ Մահացել է նաև Ալեքսեյ Վադատուրսկու կինը՝ Ռաիսան։

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ հրթիռն ընկել է գործարարի ննջասենյակի վրա, ինչը կասկած չի թողնում, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել։

Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչի խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր քաղաքը նման մասշտաբի հարձակումների չի ենթարկվել։ Ռմբակոծության հետևանքով ավերվել են բնակելի տներ, դպրոցներ, հյուրանոցներ եւ այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։

Նիկոլաևի շրջանի ղեկավար Վիտալի Կիմը նշում է, որ Ալեքսեյ Վադատուրսկու ներդրումը գյուղատնտեսության և նավաշինության ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման գործում անգնահատելի է։ Գործարարին պատկանել է Վադատուրսկի Նիբուլոն ընկերությունը, որը զբաղվում էր հացահատիկի արտահանմամբ։ Ալեքսեյ Վադատուրսկին արժանացել է «Ուկրաինայի հերոսի» կոչմանը։

Թողնել մեկնաբանություն