Ուկրաինան հարձակվել է Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա
Ուկրաինան հարձակվել է Ուֆա քաղաքի բաշկիրական նավթավերամշակման գործարանի վրա։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ հարձակումից հետո հրդեհ է բռնկվել տարածքում։ Տեղացիների խոսքով՝ հարձակման թիրախը եղել են երկու առանձին արդյունաբերական օբյեկտներ։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ենթադրվում է, որ հարվածները թիրախավորել են «Բաշնեֆտ-ՈՒՆՊԶ» և «Բաշնեֆտ-Նովոյլ» նավթավերամշակման գործարանները, որոնք գտնվում են կողք կողքի։
Գործարաններն արտադրում են Եվրո-6 բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին և արդյունաբերական յուղեր։