Ուկրաինան ցանկանում է, որ Թուրքիան լինի այն երկրների թվում, որոնք Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են առաջարկում Ռուսաստանի հետ հրադադարի ցանկացած համաձայնագրում. Դմիտրո Կուլեբա

22:15, 17.03.2022

Ուկրաինան ցանկանում է, որ Թուրքիան լինի այն երկրների թվում, որոնք Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են առաջարկում Ռուսաստանի հետ հրադադարի ցանկացած համաձայնագրում,- այս մասին իր թուրք գործընկերոջ հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան:

Ըստ Կուլեբայի, Թուրքիան փորձում է նաև ուղիղ բանակցություններ կազմակերպել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև։

Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, հույս է հայտնել, որ Մարիուպոլում անհապաղ զինադադար կհաստատվի մարդասիրական նպատակներով, որտեղ 100-ից ավելի Թուրքիայի քաղաքացիներ են մնացել։ Չավուշողլուն պատրաստակամություն է հայտնել ևս մեկ անգամ հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներին։

Ուկրաինայի և Թուրքիայի դիվանագետների հանդիպումը կայացել է Լվովում։ Ավելի ուշ Կուլեբան սոցիալական ցանցերում գրել է, որ Թուրքիայի համերաշխությունն Ուկրաինայի հանդեպ մնում է անսասան:

Նմանատիպ