Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զապորոժիեյի ատոմակայանում հնարավոր վթարի դեպքում տարհանման ծրագիր է քննարկվել

21:04, 25.08.2022

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զապորոժիեյի ատոմակայանում հնարավոր վթարի դեպքում տարհանման ծրագիր է քննարկվել։ Այս մասին «Telegram»-ի միջոցով տեղեկություն է տարածել Զապորոժիեյի ռազմական շրջանի վարչությունը։

Ինչպես հայտարարվում է, արդեն մշակվել է բնակչությանը հնարավոր վթարի մասին տեղեկատվության արագ տրամադրման համակարգ և տարբեր վտանգների դեպքում քաղաքացիների վարքագծի կանոններ։

«Մենք պետք է հստակ իմանանք բոլոր հնարավորությունները, քանի որ ռուս զավթիչներից իրական վտանգի դեպքում մենք ժամանակ չենք ունենա քննարկելու և տրամաբանելու», – ասել են Զապորոժիեյի ռազմական շրջանի վարչությունում։

Ըստ ուկրաինական կողմի՝ այսօր ռուս զինվորականների գործողությունների պատճառով պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեյի ատոմակայանը անջատվել է ուկրաինական էլեկտրացանցից։

Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Էներգոդար քաղաքը, որտեղ գտնվում է ատոմակայանը, մնացել է առանց էլեկտրականության, ինչպես նաև անջատվել է Մելիտոպոլում, Խերսոնում և նույն շրջանի բնակավայրերի մի մասը։

Նմանատիպ