Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է հետ մղել Ռուսաստանի կողմից արձակված 11 հրթիռներից միայն երկուսը

13:46, 04.07.2025

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է խոցել Ռուսաստանի կողմից արձակված 11 հրթիռից միայն երկուսը, – հաղորդում է ուկրաինական մամուլը։

Ուկրաինայի զինված ուժերի օդուժի տվյալներով՝ թշնամին օգտագործել է մեկ Х-47 М2 «Կինժալ» օդա-բալիստիկ հրթիռ Ռուսաստանի Լիպեցկի մարզի օդային տարածքից, վեց «Իսկանդեր-M/KN-23» տեսակի բալիստիկ հրթիռ Բրյանսկի մարզից և չորս «Իսկանդեր-K» թևավոր հրթիռներ Կուրսկի և Վորոնեժի մարզերից։ Ռուսաստանի հարվածները հասցվել են ութ վայրում՝ կիրառելով ընդհանուր առմամբ 9 հրթիռ և 63 անօդաչու սարք։ Անօդաչուների բեկորները ընկել են 33 վայրում։

Ուկրաինայի օդուժը հաղորդում է, որ Ռուսաստանը արձակել է ավելի քան 330 հարվածային «Շահեդ» անօդաչու սարք՝ ամենամեծ քանակը, որը Ռուսաստանը օգտագործել է մեկ հարձակման ժամանակ։

Հուլիսի 4-ի գիշերը Ռուսաստանը սկսել է մասշտաբային հարձակում Ուկրաինայի վրա՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր։ Հիմնական հարվածը հասցվել է Կիևին և Կիևի մարզին։ Ուկրաինայի մայրաքաղաքում ռուսական հարձակման արդյունքում արդեն հայտնի է 23 վիրավորի մասին։ Նրանցից 14-ը հոսպիտալացվել են, իսկ մնացածները ստացել են ամբուլատոր կամ տեղում բուժում։ Վիրավորների թվում կա 10-ամյա աղջիկ։

Նմանատիպ