Ուկրաինական կողմի տվյալներով՝ Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքի վրա ռուսական ուժերի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

16:37, 27.04.2025

Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքի վրա։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 14-ամյա աղջիկ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Լիսակի խոսքով՝ քաղաքում վնասվել են երկու բնակելի շենքեր։ Դրանցից մեկում հրդեհ է բռնկվել։

Բացի այդ, հարձակում է իրականացվել Պավլոգրադի մարզի գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի վրա։ Ապրանքները ոչնչացվել են։

Դնեպրում տներ են վնասվել նաև անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Ռուսական ուժերը նաև հրթիռային հարված են հասցրել Նիկոպոլին, որտեղ վնասվել են ութ մասնավոր տուն և գազատար։

Բացի այդ, ըստ ուկրաինական իշխանությունների, անցած օր ու գիշերվա ընթացքում ռուսական ստորաբաժանումների կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում Դոնեցկի մարզում զոհվել է չորս մարդ, իսկ Խերսոնում՝ մեկը։

Նմանատիպ