Ուկրաինացիները ռմբակոծել են Խերսոնի շրջանում ռուսների կողմից գրավված Չեռնոբաևկա օդանավակայանը

22:39, 20.08.2022

Ուկրաինացիները ռմբակոծել են Խերսոնի շրջանում ռուսների կողմից գրավված Չեռնոբաևկա օդանավակայանը։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն երեք հրթիռային հարված է հասցվել Չեռնոբաևկա օդանավակայանի ուղղությամբ։ Միաժամանակ սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվում, որոնք ցույց են տալիս, որ օդանավակայանի տարածքից ծուխ է բարձրանում։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, ռուսներն օգտագործում են Չեռնոբաևկա օդանավակայանը որպես հրամանատարական կետ, ինչպես նաև ուղղաթիռների և ինքնաթիռների համար։

Ուկրաինացիները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում փորձում են ազատագրել օկուպացված Խերսոնի շրջանը։

Ինչպես նշում է օկուպացված շրջանի վարչակազմի ներկայացուցիչը, չնայած ուկրաինացիների հաջողություններին, Խերսոնի մարզում դեռևս զգալի թվով ռուսական զինված ուժեր կան։

Նմանատիպ