Ուկրաինացի ռազմական լրագրողը պնդում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության բոլոր աշխատակիցները, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի հետ հարաբերությունների համար, հեռացվել են աշխատանքից կամ տեղափոխվել այլ պաշտոնների
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում Ուկրաինայի հետ հարաբերությունների համար պատասխանատու բոլոր աշխատակիցները հեռացվել են աշխատանքից կամ տեղափոխվել այլ պաշտոնների,- սոցցանցում գրել է ուկրաինացի ռազմական լրագրող Ռոման Բոչկալան։
«Մենք վերջերս հանդիպում ունեցանք «Washington Post»-ի լրագրողների հետ։ Մեր զրույցից հետո Ուկրաինայի հարցերով պատասխանատու թղթակիցը մեկնեց Պենտագոն՝ իմանալու Ուկրաինայի մասին վերջին նորությունները։ Որովհետև – ուշադրություն – բոլորը, ովքեր պատասխանատու էին Ուկրաինայի համար, ազատվել են աշխատանքից, կասեցվել կամ տեղափոխվել են այլ պաշտոններ: Ամբողջական վերագործարկում: Այնպես որ, փոփոխություններ անպայման կլինեն։ Հաղորդակցության նոր ձևաչափ: Այս ամենը մի փոքր անհանգստացնող է, բայց ինչ-որ կերպ այդպես կլինի»,- գրում է ուկրաինացի լրագրողը։