Վլադիմիր Զելենսկի. Կարևոր և օգտակար զրույց եմ ունեցել Դոնալդ Թրամփի հետ, մենք երախտապարտ ենք աջակցության համար, որը մեզ հնարավորություն է տալիս պաշտպանելու մարդկանց կյանքն ու անկախությունը

19:32, 04.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շատ կարևոր և օգտակար զրույց եմ ունեցել։ Շնորհակալ ենք ցուցաբերված աջակցության համար, որը մեզ հնարավորություն է տալիս պաշտպանելու մարդկանց կյանքն ու մեր անկախությունը, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ նա Թրամփին պատմել է Ռուսաստանի օդային հարվածների և ավելի լայն՝ ճակատում ստեղծված իրավիճակի մասին։

«Շնորհակալ եմ Ուկրաինայի նկատմամբ նման ուշադրության համար։ Մենք քննարկեցինք հակաօդային պաշտպանության հնարավորությունները և պայմանավորվեցինք աշխատել երկնքի պաշտպանության ուժեղացման ուղղությամբ։ Մանրամասն խոսեցինք պաշտպանական արդյունաբերության հնարավորությունների և համատեղ արտադրության հեռանկարների մասին։ Քննարկեցինք երկկողմ գնումներն ու ներդրումները։ Շնորհակալ եմ», – գրել է Զելենսկին։

Նմանատիպ