Ուկրաինայի նախագահը և առաջին տիկինը ժամանել են Դուբլին: Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։
Իռլանդիայի վարչապետը օդանավակայանում դիմավորել է Վլադիմիր Զելենսկիին և Օլենա Զելենսկային։
Մայքլ Մարտինի խոսքով՝ Իռլանդիայի աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, որը պաշտպանում է իր ազատությունն ու ժողովրդավարությունը, անսասան է մնում։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ այսօր Իռլանդիայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը պետք է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ներկայացնի Ֆլորիդայում ամերիկյան պատվիրակության հետ կայացած բանակցությունների վերաբերյալ մանրամասն զեկույց: Ավելի վաղ Ռուստեմ Ումերովը նշել էր, որ ուկրաինական պատվիրակությունը պատրաստում է ամբողջական զեկույց և շուտով այն անձամբ կներկայացնի նախագահին՝ Եվրոպայում կայանալիք հանդիպման ժամանակ: Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի համար «խաղաղության ծրագրի» քննարկման համատեքստում ամենաշատ քննարկումներն են առաջացնում երեք հարց: