Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ հանդիպել է իր գերմանացի գործընկեր Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, իսկ ավելի ուշ կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Պատերազմի սկզբից ի վեր սա Զելենսկու առաջին այցն է Գերմանիա։ Երեկ Ուկրաինայի առաջնորդը Իտալիայում էր, որտեղ հանդիպում է անցկացրել երկրի նախագահի եւ Հռոմի պապի հետ։

Ավելի ուշ Զելենսկին նշել է, որ հակագրոհը, որի մասին վերջերս ավելի ու ավելի է խոսվում, շուտով կսկսվի։