Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ արևմտյան դաշնակիցները հաջող հակագրոհից հետո ինքնաթիռները կհանձնեն Կիևին
Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ արևմտյան դաշնակիցները հաջող հակագրոհից հետո ինքնաթիռները կհանձնեն Կիևին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ արևմտյան դաշնակիցները հաջող հակահարվածից հետո ինքնաթիռները կհանձնեն Կիևին։ Այս մասին նա հայտարարել է Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ինչո՞ւ եմ ես հավատում, որ մենք ինքնաթիռներ կունենանք։ Որովհետև շուտով կունենանք հարձակողական գործողություններ։ Դրանից հետո վստահ եմ, որ մեզ ինքնաթիռներ կտան»,- ասել է Զելենսկին։

Իր հերթին, Ֆինլանդիայի նախագահը բացատրել է, որ Ֆինլանդիան չի կարող Ուկրաինային հանձնել իր Hornet ինքնաթիռը, քանի դեռ չի ստացել ուրիշներն դրանց դիմաց։