Վլադիմիր Զելենսկին վերականգնել է Միխեիլ Սաակաշվիլիի ՈՒկրաինայի քաղաքացիությունը
ՈՒկրաինայի նախագահ, Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձրել է ՈՒկրաինայի քաղաքացիությունը:
Այս մասին ասված է ՈՒկրաինայի նախագահի կարգադրության մեջ, որը տարածվել է նրա կայք էջում:
Միխեիլ Սաակաշվիլին ՈՒկրաինայի քաղաքացիություն է ստացել 2015 թվականին, որի հիման վրա Նա կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը: 2017 թվականի հուլիսին Պետրո Պորոշենկոն վերացրել է Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքացիությունը: