Վլադիմիր Զելենսկին Թուրքիա այցի ընթացքում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 19-ին կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զելենսկին հաստատել է այս տեղեկատվությունը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ինչպես նշել է Զելենսկին, Էրդողանի հետ կքննարկի Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու ուղիները։
«Ես նրա հետ կխոսեմ Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու լավագույն հնարավոր ուղիների մասին։ Դա շատ իմաստալից զրույց կլինի։ Ես լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի նախագահի հետ։ Կան որոշակի դիրքորոշումներ և ազդանշաններ Միացյալ Նահանգներից», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Տեղեկատվության համար՝ Վլադիմիր Զելենսկին Մադրիդ կատարած այցից հետո կժամանի Թուրքիա և բանակցություններ կվարի, որոնց, Թուրքիայի նախագահից բացի, կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը։