Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիայից դուրս գալու հրամանագիրը
Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել հակահետևակային ականների արգելման մասին պայմանագրից դուրս գալու մասին: Այս մասին Facebook-ում հայտնել է Անվտանգության ծառայության գնդապետ Ռոման Կոստենկոն։
«Սա քայլ է, որը վաղուց է պահանջվում պատերազմի իրականությունից: Ռուսաստանը այս պայմանագրի կողմ չէ և զանգվածաբար օգտագործում է ականներ մեր զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ: Մենք չենք կարող կապված մնալ այն պայմաններում, երբ թշնամին սահմանափակումներ չունի: Հիմա մենք սպասում ենք, որ հարցը քննարկվի Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից: Այս որոշման օրենսդրական մակարդակով ամրապնդումը պետք է վերջապես վերադարձնի Ուկրաինային իր տարածքը արդյունավետորեն պաշտպանելու իրավունքը», – գրել է Կոստենկոն։
Հակահետևակային ականների արգելման մասին պայմանագիրը, որը հայտնի է նաև որպես Օտտավայի պայմանագիր, արգելում է հակահետևակային ականների արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը և փոխանցումը: