Վլադիմիր Զելենսկին Ռուստեմ Ումերովին նշանակել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար
Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին Վլադիմիր Զելենսկին նշանակել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար,- հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինայի նախագահի հրամանագրի համաձայն՝ Ումերովը փոխարինել է Ալեքսանդր Լիտվինենկոյին։
Բացի այդ, Դենիս Շմիգալը դարձել է Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար։ Յուլիա Սվիրիդենկոն նշանակվել է Ուկրաինայի վարչապետ։