Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 19-ին Թուրքիայում կհանդիպի Սթիվ Վիտկոֆի հետ
Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 19-ին Թուրքիայում կհանդիպի Սթիվ Վիտկոֆի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 19-ին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի հետ։

Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ նախատեսում է այցելել Թուրքիա՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու համար։

Զելենսկին ասել է, որ մշակել է լուծումներ, որոնք կկիսվի իր գործընկերների հետ։

«Մեր առաջնահերթությունն է անել հնարավոր ամեն ինչ՝ պատերազմը ավարտին մոտեցնելու համար», – ասել է Զելենսկին։

Հարկ է նշել, որ Կիևի և Մոսկվայի միջև անձնական բանակցություններ չեն կայացել հուլիսին Ստամբուլում կայացած հանդիպումից ի վեր։