Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 19-ին կժամանի Թուրքիա
Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 19-ին կժամանի Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 19-ին կժամանի Թուրքիա։

Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ երկրի կառավարությունը պատրաստվում է ակտիվացնել բանակցությունները և մշակել է լուծումներ, որոնք կառաջարկվեն գործընկերներին։

«Պատերազմի ավարտը Ուկրաինայի համար առաջնահերթություն է՝ մեր ողջ ուժով։ Մենք նաև աշխատում ենք գերիների փոխանակման և վերադարձի վերսկսման ուղղությամբ», – ասել է Զելենսկին։

Այսօր Ուկրաինայի նախագահը գտնվում է Իսպանիայում, որտեղ նա կհանդիպի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Զելենսկու խոսքով՝ նա ակնկալում է, որ մեկ այլ երկիր կօգնի Ուկրաինային մոտեցնել պատերազմի ավարտը։