Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանն արգելել բոլոր ռուսական պետական լրատվամիջոցները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը արգելել բոլոր ռուսական պետական լրատվամիջոցները։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Պրահայում անցկացված ֆորումի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
«Եվրամիության տարածքում ռուսական քարոզչության ոչ մի վաճառող չպետք է մնա։ Ոչ մի ռուսական պետական հեռուստաալիք չպետք է իրավունք ունենա գործել Եվրամիության տարածքում»,- ասել է Զելենսկին։
Եվրամիության Խորհրդի որոշմամբ՝ Եվրամիության տարածքում արգելվել է ռուսական քարոզչական ալիքների՝ «Ռաշա Թուդեյի» և «Սպուտնիկի» գործունեությունը։ Ավելի ուշ այս ցանկին ավելացան «Ռասիա 24»-ը, «TV Center International»-ը եւ «RTR Planet»-ը։