Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը վիզային սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար

10:52, 13.08.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը վիզային սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար։

«Այն ամենից հետո, ինչ օկուպանտներն արել են Ուկրաինայում, Ռուսաստանի նկատմամբ կարող է լինել միայն մեկ մոտեցում՝ որպես ահաբեկչական պետության։ Հենց այս տեսանկյունից է, որ պետք է դիտարկել ՌԴ քաղաքացիների նկատմամբ մոտեցումը։ Ես երախտապարտ եմ Չեխիային, Բալթյան երկրներին և մյուս երկրներին, որոնք նախաձեռնեցին քննարկումը ահաբեկչական պետության քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու վերաբերյալ։ Առաջին հերթին պետք է երաշխիքներ լինեն, որ ռուս մարդասպանները, պետական ​​ահաբեկչության առաջնորդները չեն օգտվի Շենգենից։ Մենք չենք կարող ոչնչացնել Եվրոպայի գաղափարը, մեր ընդհանուր եվրոպական արժեքները: Եվրոպան չի կարող վերածվել սուպերմարկետի, որի համար միևնույն է, ով ներս կմտնի, գլխավորը՝ ապրանքի դիմաց վճարի։ Ուստի արդարացի է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր հետապնդումների պատճառով աջակցության կարիք ունեն սահմաններից դուրս՝ իրականացվող հետապնդումների համար։

Նմանատիպ