Վլադիմիր Զելենսկին կոչ է արել «Ռամշտայն» ձևաչափի մասնակիցներին ներդրումներ կատարել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել «Ռամշջայն» ձևաչափի մասնակիցներին ներդրումներ կատարել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում Ուկրաինայի նախագահը նշել է, որ այսօրվա խնդիրն է կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը, ինչպես նաև մարդկանց կորուստը, և դրա համար անհրաժեշտ են անօդաչու թռչող սարքեր։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ավելի խնայող է, և ինքը ցանկանում է ռեկորդային թվերի հասնել Ուկրաինան արտադրած և գործընկերներից ստացվող ինքնաթիռների քանակով։
«Մենք արդեն զգալի թվով շփումներ ենք ունեցել, և շատերը դեռ ընթացքի մեջ են։ Բոլորիդ կոչ եմ անում էլ ավելի ներգրավվել անօդաչու թռչող սարքերի զինանոցի ավելացման գործում։ Ուկրաինացիներն ունեն Եվրոպայում անօդաչու թռչող սարքեր օգտագործելու ամենամեծ փորձը, իսկ մենք Եվրոպայում ունենք անօդաչու ինքնաթիռների արտադրության ամենամեծ հնարավորությունները: «Այնպես որ, ավելի շատ ներդրումներ կատարեք ուկրաինական այս ուժի մեջ, քանի որ պատերազմից հետո այն կդառնա նաև ձեր ուժը»,- հանդիպման մասնակիցներին դիմեց Վլադիմիր Զելենսկին։