Վլադիմիր Զելենսկին կոչ է անում խորհրդարանին ընդունել օրենսդրական փաթեթ, որը ներառում է ուկրաինական անձնագրերի փոխանցում Ուկրաինայում կռվող օտարերկրյա քաղաքացիներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում խորհրդարանին ընդունել օրենսդրական փաթեթ, որը ներառում է ուկրաինական անձնագրերի հանձնում Ուկրաինայում կռվող օտարերկրյա քաղաքացիներին։
Այս մասին Զելենսկին հայտարարել է հատուկ ուղերձի ժամանակ։
Ուկրաինայի նախագահը խնդրում է երկրի խորհրդարանին հանդիպել և ընդունել «պաշտպանական օրենսդրական փաթեթ», որը ներառում է Կուրսկում կռվող Ուկրաինայի և այլ քաղաքացիների կարգավիճակի որոշումը։
Զելենսկու խոսքով՝ փաթեթը ներառում է օրենսդրական մակարդակով երաշխիքներ, որ Կուրսկում կամ Ռուսաստանի այլ շրջաններում կռվող ուկրաինացի զինվորները կօգտվեն նույն առավելություններից, ինչ Ուկրաինայի առաջնագծում գտնվողները։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Ուկրաինայի համար պայքարող օտար երկրների քաղաքացիները արժանի են առավելագույն գնահատանքի և ճանաչման։ Զելենսկու խոսքով՝ այս մարտիկներն արժանի են Ուկրաինայի քաղաքացիություն ստանալուն։
«Բոլոր զինվորները, ովքեր պաշտպանում են Ուկրաինայի պետությունը, մեր ժողովրդին, մեր անկախությունը, արժանի են ճանաչման և առավելագույն աջակցության։ Դա վերաբերում է մեր լեգեոներներին, ովքեր դեռ չունեն Ուկրաինայի քաղաքացիություն։ Նրանք արժանի են լինել մեր քաղաքացիները։ Սա պետք է արդարացիորեն տարածվի նաև մեր հերոսների ընտանիքի անդամների վրա»,- ասել է Զելենսկին։