Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ երեխաներ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տեղեկությամբ՝ Ռուսաստանի հարձակման հետևանքով Կիևում զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ երեխաներ։
Զելենսկին Չինաստանին և Հունգարիային կոչ է արել արձագանքել հարձակմանը։
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի լայնածավալ հարվածը Կիևի վրա, որը տեղի է ունեցել անցած գիշեր, պատասխան էր դիվանագիտության և կրակի դադարեցման կոչերին։
«Ռուսաստանը ընտրում է բալիստիկան, այլ ոչ թե բանակցությունների սեղանը։ Ընտրում է սպանությունների շարունակությունը, ոչ թե պատերազմի ավարտը։ Երեխաների մահը պետք է անպայման առաջացնի շատ ավելի մեծ հույզեր, քան ցանկացած այլ բան։ Մենք սպասում ենք արձագանքի բոլոր նրանցից, ովքեր խոսում էին խաղաղության մասին, սակայն այժմ ավելի հաճախ լռում են, քան բռնում սկզբունքային դիրք», – հայտարարել է Զելենսկին։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ՝ վիրավորների թիվը Կիևում հասել է 38-ի, որոնցից 30-ը տեղափոխվել են հիվանդանոց։