Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններին
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններին

Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցություններին։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույցից հետո։

Նրա խոսքով՝ Կիևն ու Բեռլինը համընկնող դիրքորոշում ունեն այն հարցում, որ պատերազմը պետք է ավարտվի արժանապատիվ խաղաղությամբ՝ հնարավորինս արագ։

«Պատերազմի ավարտի պարամետրերը սահմանելու են անվտանգության պայմանները Եվրոպայի համար առաջիկա տասնամյակների ընթացքում», – հայտարարել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցի ընթացքում համաձայնության են եկել դիրքորոշումների համակարգման վերաբերյալ։

«Անվտանգության հարցերով խորհրդականները այսօր առցանց հանդիպում կանցկացնեն՝ համաձայնեցնելու մեր ընդհանուր պատկերացումները Ուկրաինայի, ամբողջ Եվրոպայի և ԱՄՆ-ի համար», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Կրեմլը հաստատել է՝ հաջորդ շաբաթ տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Բացի այդ, ԶԼՄ-ների տվյալներով՝ Թրամփը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է նաև իր, Պուտինի և Զելենսկու եռակողմ հանդիպման հնարավորությունը։