Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններին
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններին

Վերջին երեք տարիների ընթացքում ուկրաինացիների ռեկորդային թվին այլևս չի թվում, թե ՆԱՏՕ-ին միանալը հնարավոր է։ Ուկրաինական մամուլի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Gallup» ընկերության հետազոտության մեջ։

Հարցին՝ երբ կմիանա Ուկրաինան ՆԱՏՕ-ին՝ առաջիկա 10 տարվա ընթացքում, 10-20 տարվա ընթացքում, 20 տարուց ավելի ժամանակ անց, թե երբեք, հարցվածների 32 տոկոսը պատասխանել է, որ միանալը հնարավոր է առաջիկա տասնամյակում։

Սա լիամասշտաբ պատերազմի ընթացքում անցկացված հարցումների մեջ ամենացածր ցուցանիշն է։

Համեմատության համար՝ ամենաբարձր հույսը միանալու վերաբերյալ եղել է 2023 թվականին, երբ 69 տոկոսը հավատում էր, որ դա հնարավոր է։

17 տոկոսը հավատում է, որ միանալը հնարավոր կլինի 10-20 տարվա ընթացքում, 8 տոկոսը՝ 20 տարուց ավելի ժամանակում։ 33 տոկոսը պատասխանել է, որ չի հավատում Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությանը։ Սա վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է։