Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն քննարկում են «մեգա գործարք», որի համաձայն Վաշինգտոնը կգնի ուկրաինական անօդաչու սարքեր, իսկ Կիևը՝ ամերիկյան զենք
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը քննարկում են «մեգա համաձայնագիր», որի շրջանակում Վաշինգտոնը կգնի ուկրաինական դրոններ, իսկ Կիևը՝ ամերիկյան զինատեսակներ։ The New York Post-ի հետ հարցազրույցում Զելենսկին նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ վերջին խոսակցությունը վերաբերել է համաձայնագրին, որի համաձայն ԱՄՆ-ն ու Ուկրաինան միմյանց կաջակցեն տեխնոլոգիական ոլորտում։
Այս համաձայնագրի շրջանակներում Կիևը հնարավորություն կստանա գնել որոշ ամերիկյան զենքեր, իսկ ԱՄՆ-ը՝ գնել մարտական դաշտում փորձարկված ուկրաինական դրոններ, սակայն այս համաձայնագրի մանրամասները դեռևս պարզ չեն։
«Ամերիկյան ժողովրդին այս տեխնոլոգիան անհրաժեշտ է, և դուք պետք է ունենաք այն ձեր զինանոցում։ Կարծում եմ՝ սա իսկապես մեգա համաձայնագիր է, շահավետ երկու կողմի համար», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է կիսվել իր փորձով անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում «Ամերիկայի և այլ եվրոպական գործընկերների հետ»։
Նա նշել է, որ այս թեմայով բանակցություններ են ընթանում Դանիայի, Նորվեգիայի և Գերմանիայի հետ։