Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կհամաձայնվի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Շվեյցարիայում, Ավստրիայում կամ Թուրքիայում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել հանդիպմանը Վլադիմիր Պուտինի հետ Շվեյցարիայում, Ավստրիայում կամ Թուրքիայում։ Այս մասին Զելենսկին հայտնել է լրագրողների հետ զրույցում։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան լիովին արդարացի է համարում, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը կայանա Եվրոպայի չեզոք երկրներում, քանի որ պատերազմը ընթանում է Ուկրաինայում և եվրոպական մայրցամաքում։
«Ես ասել եմ, որ մենք կհամաձայնենք։ Շվեյցարիա, Ավստրիա – մենք համաձայն ենք։ Թուրքիա՞։ Թուրքիան մեզ համար ՆԱՏՕ-ի և Եվրոպայի մաս է։ Եվ մենք դրա դեմ չենք», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Միևնույն ժամանակ Զելենսկին ընդգծել է, որ դեմ է բանակցությունների կազմակերպմանը Մոսկվայում։ Նրա խոսքով՝ Բուդապեշտն էլ հեշտ ընտրություն չէ։
«Ինչ վերաբերում է Բուդապեշտին, ինձ թվում է, որ այսօր դա հեշտ չէ։ Դա հեշտ չէ, որովհետև կա բոլոր եվրոպական երկրների միասնություն Ուկրաինայի աջակցման հարցում պատերազմի ընթացքում։ Ճիշտն ասած, Բուդապեշտը մեզ չի աջակցել։ Ես չեմ ասում, թե Օրբանի քաղաքականությունը ուղղված էր Ուկրաինայի դեմ, բայց այն ուղղված էր Ուկրաինայի աջակցման դեմ», – նշել է Զելենսկին։
Նշենք, որ մինչ այդ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ ԱՄՆ-ն դիտարկում է Զելենսկիի և Պուտինի հանդիպման անցկացման վայր Բուդապեշտը։