Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դիտարկում է պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովի թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում քննարկում է ներկայիս պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի թեկնածությունը։
«Եթե ես որոշեմ, և դա տեղի կունենա մոտ ժամանակում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեր գլխավոր դեսպանը լինի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, դա, անկասկած, լուրջ տեղաշարժեր կբերի Ուկրաինայի կառավարությունում», – նշել է Զելենսկին լրագրողների հետ զրույցում։
Զելենսկին նաև հաստատել է, որ մտադիր է փոխել ԱՄՆ-ում Ուկրաինայի ներկայիս դեսպան Օկսանա Մարկարովային։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, նա արդեն կապվել է Մարկարովայի հետ և շնորհակալություն հայտնել նրա աշխատանքի համար։
«Շատ բան հենց նրանից է կախված։ Բաց եմ, ցանկանում եմ, որ նա աշխատի Ուկրաինայում։ Եթե նա այլ կերպ որոշի, դա իր ընտրությունն է լինելու», – նշել է Ուկրաինայի նախագահը։