Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունների դեպքում Ռուսաստանին տարածքների փոխանակում կառաջարկի

21:55, 11.02.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Դոնալդ Թրամփին հաջողվի Ուկրաինային և Ռուսաստանին բերել բանակցությունների սեղանի շուրջ, ապա նա Ռուսաստանին կառաջարկի տարածքների ուղղակի փոխանակում՝ Կուրսկում Ուկրաինայի կողմից օկուպացված տարածքները ուկրաինական հողերի հետ։

«Մենք մի տարածքը կփոխանակենք մյուսի հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա ասաց, որ չգիտի, թե Ռուսաստանի կողմից օկուպացված հողերի որ մասն է պահանջում դրա դիմաց։

«Չգիտեմ, կտեսնենք, բայց մեր բոլոր տարածքները կարևոր են, այստեղ առաջնահերթություն չկա»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Նմանատիպ