Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա օրերին կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ. «Շատ բան կարող է որոշվել մինչև Նոր տարի»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Ուկրաինայի նախագահը, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ զրույցից հետո, ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։
«Մենք ոչ մի օր չենք վատնում։ Մենք համաձայնել ենք առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով հանդիպում անցկացնել նախագահ Թրամփի հետ։ Մինչև Նոր տարի շատ բաներ կարելի է որոշել», – ասել է Զելենսկին։