Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ժնևում փետրվարի 26-ին կվերսկսեն բանակցությունները
Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ժնևում փետրվարի 26-ին կվերսկսեն բանակցությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները փետրվարի 26-ին Ժնևում կվերսկսեն բանակցությունները։

Զելենսկին ասել է, որ պատվիրակության ղեկավար՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը տրամադրել է համապատասխան տեղեկատվությունը։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուստեմ Ումերովը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչների՝ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։

«Սա երկկողմ հանդիպում կլինի ամերիկյան կողմի հետ։ Առաջին հարցը Ուկրաինայի վերականգնման փաթեթն է, նրանք կքննարկեն մանրամասները։ Երկրորդ հարցը եռակողմ հանդիպման նախապատրաստումն է, որը կկայանա Ռուսաստանի հետ։ Մենք կարծում ենք, որ դա տեղի կունենա մարտի սկզբին։ Երրորդ հարցը Ումերովի առջև դրված խնդիրն է՝ քննարկել գերիների փոխանակման մանրամասները։ Մենք հույս ունենք, որ դրական փոփոխություններ կկատարվեն մարդասիրական ուղղությամբ», – ասել է Վլադիմիր Զելենսկին։