Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Սլովակիայի ընդդիմության առաջնորդ Միխալ Շիմեչկայի հետ

22:34, 17.01.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հյուրընկալել է Սլովակիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Առաջադիմական Սլովակիայի» առաջնորդ Միխալ Շիմեչկային։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում Զելենսկին և Շիմեչկան քննարկել են երկկողմ հարաբերությունները և էներգետիկ անվտանգության հարցեր։

«Այն ամենը, ինչ դուք արել եք մեր ժողովրդի համար, ձեր վերաբերմունքը, շնորհակալություն՝ մեր ինքնիշխանությանը, մեր ժողովրդին աջակցելու համար։ Ձեր այցը ազդանշան է, որ դուք կշարունակեք աջակցել մեր ինքնիշխանությանը, մեր անկախությանը»,- նշել է Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի համար կարևոր է ազդանշան լսել սլովակ ժողովրդից, որ նրանք կաջակցեն ուկրաինացիներին Եվրամիության և ՆԱՏՕ-ի ճանապարհին, քանի որ դա առանցքային խնդիր է։

Զելենսկին նաև նշել է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրավիրվել է Ուկրաինա բանակցությունների համար, սակայն փոխարենը Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել մեկ այլ առաջնորդ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սլովակիայի ընդդիմադիր քաղաքական գործիչների պատվիրակությունը Կիև է ժամանել Կիևի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի միջև սուր կոնֆլիկտի ֆոնին։ Ի գիտություն, Սլովակիայի արեւմտամետ ընդդիմադիր կուսակցությունները ծրագրում են մոտ ապագայում անվստահություն հայտնել Ֆիցոյի կառավարությանը։

Նմանատիպ