Վլադիմիր Զելենսկին ասում է, որ ուշադրության կենտրոնացումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի վրա դանդաղեցրել է Կիևին հրետանային արկերի մատակարարումը, ինչը խաթարում է Ուկրաինայի ռազմական ջանքերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի վրա կենտրոնացումը դանդաղեցրել է Կիևին հրետանային արկերի մատակարարումը, ինչը խաթարում է Ուկրաինայի ռազմական ջանքերը։ Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
Զելենսկու խոսքով՝ Մերձավոր Արևելքում զինյալներին անհրաժեշտ են 155 միլիմետրանոց արկեր, որոնք Ուկրաինայի զենքի մատակարարման հիմնական բաղադրիչն են։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, այդ արկերի անսպասելի պահանջարկը եկել է զգայուն պահին, երբ Եվրամիությունից ակնարկներ կան, որ ամենայն հավանականությամբ նա չի կատարի Կիևին մինչև մարտ մեկ միլիոն արկ մատակարարելու խոստումը։
«Մեր պաշարները սպառվում են: Սա կյանք է, և նորմալ է, քանի որ բոլորը պայքարում են գոյատևելու համար: Մենք նույնպես պետք է պաշտպանվենք: Հիմա կենտրոնացած եմ Արեւմուտքից օգնություն ստանալու վրա։ Նրանց ուշադրությունը տեղափոխվում է Մերձավոր Արևելք: Առանց աջակցության մենք հետ կշարժվենք»,- ասել է Զելենսկին։
Ինչպես նշում է «Bloomberg»-ը, Մերձավոր Արևելքում հակամարտության բռնկումը կասկածի տակ է դրել դաշնակիցների կարողությունը՝ կենտրոնացած մնալ Ուկրաինային աջակցելու վրա, որտեղ ամիսներ տևած հակահարձակումը զգալի առաջընթաց է գրանցել գրավյալ տարածքները հետ վերցնելու հարցում: