Վլադիմիր Զելենսկին ասում է, որ Աբու Դաբիում բանակցությունները կառուցողական էին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Աբու Դաբիում կայացած հանդիպումները կառուցողական է անվանում։
Զելենսկու խոսքով՝ «բանակցությունների հիմնական ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր տարբերակները»։
«Ես բարձր եմ գնահատում ամերիկյան մոնիթորինգի և վերահսկողության անհրաժեշտությունը՝ պատերազմը դադարեցնելու և իրական անվտանգությունն ապահովելու համար», – նշել է Զելենսկին։
Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, պատվիրակությունները այժմ իրենց երկրի ղեկավարներին կտեղեկացնեն մանրամասների մասին և կհամաձայնեցնեն հաջորդ քայլերը։ Նրա խոսքով՝ որոշվել է նաև հաջորդ հանդիպման հարցերի ցանկը։
Զելենսկին չի բացառում, որ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։