Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է նախագահի աշխատակազմի ղեկավարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Անդրեյ Բոգդանին:
Ազատման պատճառն այս պահին հայտնի չէ:
Բոգդանը այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մայիսի 21-ին:
Նախընտրական շրջանում Բոգդանը Վլադիմիր Զելենսկիի խորհրդականն էր:
Հեռուստատեսային հարցազրույցներից մեկում Բոգդանն ասել էր, որ հենց ինքն է Զելենսկիին համոզել առաջադրվել նախագահի պաշտոնում: