Վլադիմիր Զելենսկիի լրատվությամբ, գերիների փոխանակման ժամանակ ազատվել է 81 ուկրաինացի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի լրատվությամբ, գերիների փոխանակման ժամանակ ազատվել է 81 ուկրաինացի:
«Չգիտեմ, դա կարելի է անվանել թե ոչ մեծ հաղթանակ: Գլխավորն այն է, որ այդ մարդիկ իրենց տներում են: Սա նորմանդական քառյակի համաձայնագրի առաջին մասն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ավարտվել է ՈՒկրաինայի իշխանությունների և ռուսամետ անջատողականների միջև գերիների փոխանակման գործընթացը: Գերիների փոխանակման գործընթացին հետևում էին Կարմիր խաչի և ԵԱՀԿ-ի միջազգային կոմիտեն: Վերջին երկու տարվա ընթացքում Դոնբասում գերիների փոխանակումը տեղի է ունեցել առաջին անգամ: