Վոլոդիմիր Զելենսկիի և Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտարարել է Զելենսկին ինքը՝ սոցիալական ցանցերում։
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ նա Մակրոնին տեղեկացրել է առաջնահերթ կարիքների, առաջին հերթին՝ օդային պաշտպանության մասին։ Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը օգտվում է ստեղծված իրավիճակից, քանի որ երկրների առավելագույն ուշադրությունն այժմ ուղղված է Մերձավոր Արևելքին։
Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա գնալով ավելի դաժան են դառնում։
Զելենսկու խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են այս հարցը և ռուսական հարձակմանը դիմակայելու ուղիները։
«Մենք քննարկել ենք, թե ինչպես դիմակայել դրան։ Մասնավորապես, մենք աշխատում ենք PURL ծրագրի ընդլայնման ուղղությամբ։ Մենք նաև աշխատում ենք Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ», – նշել է Զելենսկին։