Վլադիմիր Զելենսկի. Եվրոպան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ՝ պատերազմը դադարեցնելու և անվտանգության ուժեղ երաշխիքներ տրամադրելու համար

17:57, 22.02.2025
KYIV, UKRAINE - MARCH 11, 2022 - President of Ukraine Volodymyr Zelenskyy is pictured during his regular address to the nation, Kyiv, capital of Ukraine. The head of state said that everyone was gaining glory for Ukraine in his or her place. The custom-size photo is courtesy of the press service of the Office of the President of Ukraine. (Photo credit should read UKRINFORM/ Ukrinform/Future Publishing via Getty Images)

Եվրոպան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ՝ պատերազմը դադարեցնելու և անվտանգության ուժեղ երաշխիքներ տրամադրելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցում։

Վլադիմիր Զելենսկին սոցցանցում զրույցի մանրամասների մասին գրում է.

«Ես արդյունավետ զրույց ունեցա Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Եվրոպան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ՝ պատերազմը դադարեցնելու և անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրելու համար։ Ուկրաինայի անվտանգությունն անբաժանելի է Եվրոպայի անվտանգությունից: Մենք համակարգել ենք մեր ռազմական համագործակցությունը, համատեղ քայլերը, առաջիկա շաբաթվա նախապատրաստական ​​աշխատանքները, որոնք շատ ակտիվ են լինելու։ Մեծ Բրիտանիան և նրա ժողովուրդը Ուկրաինայի ամենամեծ աջակիցներն են, և մենք դա շատ ենք գնահատում»,- ասվում է Ուկրաինայի նախագահի հայտարարության մեջ։

Նմանատիպ