Վլադիմիր Զելենսկի. Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Գերմանիային, նրանք վերջերս մեզ նվիրեցին երկու Patriot համակարգեր

22:13, 04.11.2025

Գերմանիան Ուկրաինային տրամադրում է երկու «Պատրիոտ» տեսակի ՀՕՊ հրթիռային համակարգ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին ուղղված առցանց ելույթի ժամանակ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիային։ Նրանք վերջերս մեզ նվիրեցին երկու «Պատրիոտ» համակարգ, և մենք տիրապետում ենք դրանց օգտագործման հմտություններին», – ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ռուսաստանը ձախողվում է ռազմաճակատում, ինչի պատճառով Կրեմլի ղեկավարությունը սկսել է էներգետիկ ճնշման նոր արշավ՝ փորձելով թուլացնել Ուկրաինան։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոյեմբերի 2-ին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ուժեղացրել է իր հակաօդային պաշտպանության «Պատրիոտ» համակարգի բաղադրիչները։

Նմանատիպ